Շվեյցարիան չեղարկել է մերկապարուհիների մուտքի արտոնյալ պայմանները
SocietyԱրեւելյան Եվրոպայի երկրների քաղաքացի կանայք զրկվել են վաստակելու համար ժամացույցի եւ շոկոլադի երկիր մտնելու հնարավորությունից՝ ձեռքին միայն սահմանափակ քանակությամբ փաստաթղթեր ունենալով:
Ըստ The Local-ի, նոր տարվա առաջին օրն ավարտվում է մերկապարուհիների եւ կաբարեների պարուհիների համար 1995 թվականից գործող՝ Շվեյցարիա մուտքի հատուկ պայմանների ժամկետը: Հիմա Արեւելյան Եվրոպայից ժամանող պարուհիները ստիպված կլինեն Եվրամիության երկրների օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային վիզա ձեւակերպել:
Ըստ Lifenews-ի, 2005 թվականից Շվեյցարիա արտոնագրային մուտքի իրավունքից օգտվել են ավելի քան 10 հազար կանայք, որոնք մերկապարի ոլորտում կարիերա են արել:
Հիմա արդեն, ըստ երկրի իշխանությունների, արտոնյալ վիզաները վերածվել են կոռուպցիայի գործիքի, այդ պատճառով 2016 թվականից Շվեյցարիայում վաստակել ցանկացողները պետք է ընդհանուր կարգին համապատասխան փաստաթղթեր պատրաստեն:
Հավելենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում շվեյցարական «մերկապարուհու վիզա» ստանալու համար 700 արտասահմանյան քաղաքացի է դիմել: