Գիտնականները` կյանքը երկարացնող սովորույթների մասին, որոնք պետք է ներմուծել Նոր տարում
SocietyՈւռուցքաբանության ոլորտի բրիտանացի գիտնական Դեւիս Ագուսը կազմել է սովորույթների ցանկը, որոնք պետք է գոյություն ունենա յուրաքանչյուր մարդու կյանքում: Ժամանակն է հենց այս՝ Նոր տարում դրանք ներդնել մեր կյանքում:
Պարզվում է՝ ամեն օր մարդու կատարած գործողությունների 40%-ը սովորույթներ են: Եվ եթե դրանք ճիշտ սովորույթներ լինեն, կարող են երկարացնել մարդու կյանքը:
Դեւիդ Ագուսը խորհուրդ է տալիս ազատվել սննդում վերամշակված մթերքներ օգտագործելու սովորույթից, քանի որ դրանք կարող են ազդել միկրոբիոմի վրա, որից կախված է մեծ տարիքում առողջությունը:
Ըստ Informing-ի, մասնագետը խորհուրդ է տալիս նաեւ հաճախ գրկախառնվել, քանի որ այդ հրաշալի սովորույթն ամրապնդում է իմունային համակարգը, փոխում է սրտի ռիթմը, ամրացնում հիշողությունը, ինչպես նաեւ ավելացնում ուղեղում հաճելի հորմոնների մակարդակը:
Հետազոտության հեղինակն առաջարկում է նաեւ նվազեցնել սինթետիկ վիտամինների օգտագործումը եւ սննդում ներառել ավելի մեծ քանակությամբ միրգ եւ բանջարեղեն:
Հարկավոր է նաեւ ավելի շատ զբոսնել մաքուր օդին, ինչն օգտակար է առողջության համար եւ պետք է սովորություն դառնա յուրաքանչյուրի համար: