Երկրապահները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սպարապետի կիսանդրիին և այցելել Եռաբլուր
SocietyԵրկրապահ կամավորական միության վարչության շենքում այսօր տեղի է ունեցել տարեվերջյան ամփոփիչ ընդլայնված նիստ, որի ընթացքում նախնական գնահատականներ են հնչեցվել 2015-ին կատարված աշխատանքների վերաբերյալ և նախանշվել են 2016-ի ծրագրերը:
Այս մասին հայտնում են ԵԿՄ լրատվական ծառայությունից։
Շնորհավորանքի խոսքով և ծրագրային ելույթով հանդես է եկել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը:
Այնուհետև երկրապահները ծաղիկներ են խոնարհել ԵԿՄ վարչության շենքում տեղադրված՝ Վազգեն Սպարապետի կիսանդրիին և ուղևորվել Եռաբլուր: