Եգիպտոսն արգելափակել է Ցուկերբերգի անվճար ծառայությունը
SocietyԵգիպտոսը Հնդկաստանից հետո դարձել է երկրորդ երկիրը, որտեղ արգելափակվել է Free Basics ծառայությունը։ Այն internet.org նախագծի մասն է եւ անվճար մատչում է տրամադրում Facebook-ի հիմնական գործառույթներին։
Արգելափակման պատճառն այն է, որ ծառայությունը մատչում է տրամադրում մի քանի այլ կայքերի, որոնց մուտքն արգելված է։
Եգիպտոսում երկու ամսվա ընթացքում ծառայությանը միացել էին 3 մլն օգտատերեր, ընդ որում նրանցից մեկ միլիոնը կյանքում առաջին անգամ էր մուտք գործում ինտերնետ։ «Մենք հիասթափված ենք, որ Եգիպտոսն արգելափակել է Free Basics ծառայությունը»,- հայտարարել են ընկերությունում։