Ամանորյա սեղան-2016
LifestyleՔանի որ 2016-ը Կրակե կապիկի տարի է, ուստի անհրաժեշտ է ձգտել բավարարել տարվա կայտառ տիրոջը և սեղանին դնել բանան ու այլ էկզոտիկ մրգեր:
Կապիկը նախընտրում է բնական մթերքներ, ուստի 2016-ի ամանորյա սեղանին պետք է լինեն հնարավորինս քիչ յուղային, տապակած մթերքներ, կիսաֆաբրիկատներ: Սակայն շատ պետք է լինեն ոչ յուղային ուտեստները, աղանդերները՝ պատրաստված թարմ բանջարեղենից, թարմ մրգերից:
Նախընտրելի են նաև ձկնամթերքից պատրաստված ուտեստները:
Կապիկը հայտնի քաղցրակեր է: Ուստի հյուրերին արժե հյուրասիրել բանան, ցիտրուսային մրգեր, աղանդեր, դոնդող: Կապիկը թխվածքներ ևս նախընտրում է:
Հիշելով, որ կապիկը բուսակեր է` ճաշացանկը կարելի է կազմել ամբողջովին բուսական ուտեստներից:
Որպես ալկոհոլային խմիչք՝ սեղանին պետք է լինի գինի: Շամպայնը ևս կուրախացներ կապիկին:
2016-ի տարերքը կրակն է, գերիշխող գույնը՝ կարմիրը: Ուստի սեղանի ձևավորումը պետք է լինի համապատասխան գունային նոտաներով: Օրինակ՝ կարմիր ձուկ, վառ լոլիկներ ու ճակընդեղ, բողկ, կարմիր պղպեղ և այլն:
Սփռոցը կարող է լինել ինչպես կարմիր, այնպես էլ սպիտակ, սակայն սպիտակի դեպքում անպայման պետք է կարմիր տարրեր հավելել: