Ամանորը հետաքրքիր դիմավորելու հինգ խորհուրդ
LifestyleԱմանորյա տոներն ուրախ և հետաքրքիր անցակցնելու համար պարտադիր չէ ունենալ կլորիկ գումար և աղմկոտ շրջապատ: Գլխավորը տոնական տրամադրությունն է և նոր դրական տպավորություններ ստանալը: Ամանորը անսովոր դիմավորելու համար Ձեզ կտանք շատ հեշտ և հետաքրքիր հինգ խորհուրդ:
1. Օնլայն դարձիր: Եթե դեկտեմբերի 31-ին ստիպված ես մենակ դիմավորելու Նոր տարին, մի՛ տխրի: Ինտերնետի վիդեոչաթերում հավաքվում են տարբեր երկրների հարյուրավոր քաղաքացիներ, որոնց հետո կարող ես տոնել Ամանորը:
2. Նստի՛ր գնացք: Արդեն հունվարի 1-ին կարող ես այլ քաղաքում նույնիսկ երկրում հայտնվել՝ ճանապարհին հանդիպելով հետաքրքիր ուղեկցի: Առավոտյան նոր կհասկանաս, թե ուր ես գնում և ինչու:
3. Բարձրացի՛ր քաղաքի ամենաբարձր շենքի տանիքը: Քեզ հետ վերցրու շամպայմ և ընկերներին ու միասին վայելեք տոնական հրավառությունը:
4. Հրավիրի՛ր ընկերներիդ և բարեկամներիդ քեզ հյուր: Յուրաքանչյուրին ուղարկիր իր նախընտրած տոնական ուտեստը իր հետ բերելու բացիկ:
5. Հագնվի՛ր Ձյունանուշի կամ Ձմեռ պապիկի պես: Ասա՛ ընկերներիդ, որ մեկնում ես այլ երկիր, բայց Ամանորյա գիշերը նվերներով գնա իրենց տուն: