2015 թվականը` Սիրուշոյի համար
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երգչուհի Սիրուշոն ինչպես ամեն տարի, 2015-ին եւս իր երկրպագուներին եւ հանդիսատեսին ներկայացավ միանգամից մի քանի նորություններով: Ավելորդ է նշել այն փաստը, որ Սիրուշոն գրեթե ամեն օր թարմացնում է իր սոցիալական ցանցերի էջերը` տեղադրելով բազմաթիվ լուսանկարներ, որտեղից պարզ են դառնում երգչուհու բոլոր նորություններն ու սպասվելիք անակնկալները:

Տարին Սիրուշոյի համար նշանավորվեց World Music Awards-ի միանգամից երեք անվանակարգում ընդգրկվելով` Հայկական Լավագույն Երգչուհի, Հայկական Լավագույն Երգ (PreGomesh), Հայկական Լավագույն Տեսահոլովակ (PreGomesh):

Ապրիլին երգչուհին իր հանդիսատեսին ներկայացրեց «Անտարբեր աշխարհ» երգը, որը բավականին քննարկվեց համացանցում եւ սիրվեց շատերի կողմից: Նույն ամսում Սիրուշոն ներկայացավ նոր տեսահոլովակով` «Կգա մի օր», որն ունի նաեւ անգլերեն համարժեք տարբերակը, որը կոչվում է Where Were You:
Շարունակությունը՝ այստեղ