Գրպանահատների գողության 11 հնարք
Lifestyleubr.ua-ն ներկայացնում է գրպանահատների գողության 11 հնարք:
Հրելու հնարք

Հանցագործը իբր պատահաբար հրում է զոհին, այդ ընթացքում արագ դրամապանակը հանում է նրա գրպանից կամ պայուսակից: Եթե հանցագործները երկուսով են աշխատում, նրանցից մեկը առջևից գնալով՝ հանկարծ կանգ է առնում, իսկ նրա հանցակիցը զոհին անմիջապես հետևից հրում է՝ գողանալով: Այս հնարքը կիրառվում է նաև շարժասանդուղքների վրա և հասարակական տրանսպորտում ելքի կամ մուտքի ժամանակ:
Քաղաքի քարտեզով հնարք

Որևէ՝ իբր զբոսաշրջիկ քաղաքի քարտեզով մոտենում է անցորդին՝ օգնելու խնդրանքով: Մինչ զոհի ուշադրությունը շեղված է՝ քարտեզն է նայում կամ ճանապարհն է բացատրում, գողն աննկատ ձեռքը մտցնում է նրա գրպանը կամ պայուսակը:
Ճնշման հնարք

Գերլիքը ավտոբուսներում կամ վագոններում գողը (իբր ստիպված) այնպես տհաճորեն ու երկար է սեղմում ուղևորներից մեկին, որ նա այդ հարևանին դեմքով կանգնելու անհրաժեշտությունից խուսափելու համար շրջվում է նրանից՝ գողության համար հարմար դնելով ուսի պայուսակը, մեջքի պայուսակը կամ հետևի գրպանը:
Փող մանրելու հնարք

Հանցագործը անցորդին խնդրում է խոշոր փող մանրել: Երբ նա հանում է դրամապանակը, գողն ինչ-որ կերպ շեղելով նրա ուշադրությունը՝ դրամապանակից աննկատ հանում է փողը:
Կետչուպով, սուրճով կամ պաղպաղակով հնարք

Առավել հաճախ կիրառվում է բանկերի կամ բանկոմատների մոտ: Հենց նոր փող հանած զոհի հագուստը, իբր, անզգուշաբար, կեղտոտում են կետչուպով, սուրճով, պաղպաղակով կամ լիմոնադով: Բուռն ներողություն խնդրելով պատճառված անհանգստության համար և փորձելով մաքրել հագուստը՝ հանցագործը թալանում է զոհին:
Ռեստորանային հնարք

Այդ դեպքում տուժածներն իրենք են մեղավոր: Նա, ով անփութորեն պիջակը կամ վերարկուն աթոռի վրա է թողնում, չպետք է շատ զարմանա, որ վաղ թե ուշ մեկնումեկը իրեն կթալանի: Նույնը կարելի է ասել նաև պայուսակների դեպքում:
Հնարք սուպերմարկետում

Հանցագործը դիմում է ընտրված զոհին, որը պայուսակը կամ կախել է սայլակի բռնակից կամ դրել է դրա մեջ: Նա խնդրում է օգնել որևէ ապրանք գտնել: Մինչ բարի մարդը փորձում է օգնել, նրան թալանում են:
Չունևորի հնարք

Միշտ կատարում է երեխաների կամ դեռահասների խումբ: Նրանք ցուցանակի միջոցով սրճարանում կամ խորտկարանում փող են խնդրում: Հենց զոհի ուշադրությունը շեղվում է, հանցախմբից մեկը գողանում է դրամապանակը սեղանի վրայից կամ հանում է պայուսակից կամ գրպանից:
Ծաղիկներով հնարք

Ինչ-որ անծանոթ զոհին բարևում է փողոցում, գրկում է՝ հագուստին ծաղիկ կպցնելով: Մինչ զոհը փորձում է հասկանալ՝ ինչու է այդպիսի ուշադրության արժանացել, գողը հեռանում է գողացված դրամապանակով:
«Բեռնակրի ծառայություն» հնարք

Այդ հանցավոր սցենարում հանցագործների թիրախը լինում են գնումներից ծանր տոպրակներով տուն վերադարձող տարեց մարդիկ: Գողն իր օգնությունն է առաջարկում, վերցնում է պայուսակները, սանդուղքով զոհից արագ է բարձրանում՝ հասցնելով թալանել նրան:
Բարձրացնելու հնարք

Կիրառվում է գարեջրատներում կամ բարերում՝ բազմամարդ, ուրախ, շփման և կատակների տրամադրող միջավայրում: Այցելուներից մեկը (գողը) մոտենում է զոհին և ասում է, որ կարող է գրազով որոշել մարդու քաշը՝ նրան գետնից բարձրացնելով: Գրկելով զոհին՝ հանցագործը հանում է նրա դրամապանակը կամ բջջային հեռախոսը:
Աղբյուրը՝ Shabat.am