Համո Սահյանի որդին հետ է կանգնել հոր անտիպ արխիվը վաճառքի հանելու մտադրությունից
SocietyNews.am-ը գրում է.
Բանաստեղծ Համո Սահյանի որդին հետ է կանգնել հոր անտիպ արխիվը վաճառքի հանելու մտադրությունից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Համո Սահյան պոեզիայի կենտրոն» ՀԿ-ի նախագահ, բանաստեղծի որդի Նաիրի Սահյանը:
Բանաստեղծի որդին տեղեկացրեց, որ Մշակույթի նախարարությունից խոստացել են լուծել իրեն մտահոգող խնդիրները, որոնց պատճառով ստիպված է եղել վաճառքի հանել հոր արխիվը, այն է` կվերականգվի Համո Սահյանի հուշաքարը, Երեւանում կբացվի նրա արձանը, իսկ Լոր գյուղում` տուն-թանգարանը:
«Նման հրահանգ նախագահի կողմից դեռեւս 2013թ.-ին էր տրվել Մշակույթի նախարարությանը, բայց ոչինչ չէր արվել, հանդիպեցինք խոսեցինք, այս անգամ հավատում եմ, որ կարվի, տեսնենք»,-ասաց Նաիրի Սահյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բանաստեղծ Համո Սահյանի որդին վաճառքի է հանել հոր անտիպ արխիվը, որտեղ զետեղված են հայտնի գրողների կողմից բանաստեղծին ուղղված բազմաթիվ նամակներ, հոդվածներ, ձեռագրեր եւ անտիպ գործեր: