Ամանորյա ամենատարօրինակ 13 ավանդույթներն ամբողջ աշխարհից
LifestyleԱշխարհի տարբեր անկյուններում այսօր նշում են Ամանորը: Մարդիկ փորձում են լավագույն կերպով հետևել ընդունված ավանդույթներին:
Դրանցից որոշներն այնքան տարօրինակ են, որ դուք պարզապես կապշեք: Ահա դրանցից մի քանիսը:
Վառվող խրտվիլակ, Պանամա

Ցանկացած հայտնի մարդու խրտվիլակն այրելով տարին սկսելը՝ լավ սկիզբ է ու մարդիկ հավատացած են, որ դա հաջողություն է բերում:
Առաջին հյուրը, Շոտլանդիա

Առաջին հյուրն, ով ոտք կդնի տան շեմին պետք է իր հետ նվեր տանի հաջողության համար:
Հնդկաստան

Հնդկաստանում հավատացած են, որ այն, ինչ կանեն տարվա առաջին օրը, կշարունակեն ակտիվորեն անել նաև տարվա ընթացքում:
Կահույքը նետելը, Հարավային Աֆրիկա

Աֆրիկայի որոշ բնակավայրերում մարդիկ աթոռները դուրս ե շպրտում տներից:
Կենդանիների շշնջոց, Ռումինիա

Ռումինացիները, փորձում են հաղորդակցվել իրենց կովերի հետ և եթե դա նրանց հաջողվում է, ապա դա անհաջողություն է գուժում ողջ տարվա համար:
Գերեզմանոցում քնելը, Չիլի

Ընտանիքները գիշերն անց են կացնում իրենց մահացած հարազատի գերեզմանի մոտ քնելով:
Ցանափոշի և ջուր, Թայլանդ

Բացի միմյանց վրա ջուր ցանելուց, թայլանդացիները ցանափոշի են ցանում միմյանց վրա:
Կրակի գնդեր, Շոտլանդիա

Շոտլանդացիները Նոր տարվա շեմին փողոց են դուրս գալիս իրենց հետ վառվող գնդեր տանելով: Ինչևէ, այս ավանդույթը սկիզբ է առել Վիկինգների ժամանակներից:
Բարձր ցատկ, Դանիա

Դանիացիները բարձրանում են աթոռների վրա ու ցատկում հենց ժամացույցի սլաքները խփում են 12-ին:
Զանգերի 108 հարված, Ճապոնիա

Ճապոնիայում բոլորն իրենց զանգերը 108 անգամ զնգացնում են հաջողության համար:
Ստորջրյա ծառ, Սիբիր

Սիբիրի բնակիչները սառույցի վրա անցք են բացում ու սուզվում՝ իրենց հետ ջրի տակ ծառ տանելով:
Կարմիր ներքնազգեստ, Թուրքիա

Խանութներում Ամանորից առաջ Թուրքիայում կարմիր ներքնազգեստն արագ սպառվում է, որովհետև մարդիկ հավատացած են, որ այն հաջողություն կբերի գալիք տարում:
Գունավոր ներքնազգեստ, Հարավային Աֆրիկա

Ներքնագեստի գույնը որոշում է ճակատագիրդ. կարմիրը հուշում է, որ սեր կգտնես, ոսկեգույնը՝ հարստություն և սպիտակը խաղաղություն: