Հունվարի 1-ից 2-ը ևս 126 մարդ է հոսպիտալացվել
SocietyNEWS.am- գրում է
Հունվարի 1-ի առավոտից մինչեւ հունվարի 2-ի առավոտյան ժամերը մայրաքաղաքում 126 մարդ հոսպիտալացվել է տարբեր խնդիրներով: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց Երեւանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Նրա խոսքով, գրանցվել է 796 կանչ, ինչը բավական մեծ ցուցանիշ է:
Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը գրանցվել էր 819 կանչ, 126 քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց: