3 բան, որ պետք է անել Նոր տարվա մեջ
LifestyleՇատ մասնագետներ պատմում են, թե ինչ չարժե անել ամանորյա տոների ընթացքում: Գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում, ընդհակառակը, պատմել է, թե ինչ ԱՐԺԵ անել ինչպես տոների ընթացքում, այնպես էլ նոր տարում:
1. Սպիրտային խմիչքների ճիշտօգտագործման մշակույթ ներդնել
Շատ հայեր սխալ են խմում սպիրտային խմիչքները եւ դրանով վնասում են իրենց առողջությանը: Մասնագետի կարծիքով, Հայաստանում արժե ներդնել ալկոհոլային խմիչքների ճիշտ օգտագործման մշակույթ, ինչը մարդկանց թույլ կտա ալկոհոլի փոքր քանակի օգտագործումից ավելի մեծ հաճույք ստանալ:
Ամբողջ աշխարհում, օրինակ, ընդունված է կոնյակն այսպես խմել. պետք է մի փոքրիկ կում անել, խմիչքը բերանում պահել, դրանով բերանը ողողել եւ հետո միայն դանդաղ կուլ տալ: Խորհուրդ չի տրվում խմիչքը խմել մեծ կումերով, անմիջապես կուլ տալով: Հարցն այն է, որ երբ ալկոհոլային խմիչքը բերանում ես պահում, այն բերանի եւ կոկորդի լորձաթաղանթի միջով անմիջապես արյան շրջանառություն, այնտեղից էլ ուղեղ հասնում, ոչ թե լյարդ: Ինչպես կուլ տալ սպիրտային խմիչքը, որը սկզբում լյարդով է անցնում եւ հետո միայն ազդում է ուղեղի վրա` արբեցման զգացում առաջ բերելով:
2. Ճիշտ սննդի մշակույթ ներդնել
Ցանկալի է ճիշտ սնվել ամբողջ տարվա ընթացքում, ոչ միայն Նոր տարվա տոների եւ հետագա օրերի: Չափից շատ ուտելը նույնքան վատ է ինչպես սովորական օրերին, այնպես էլ` տոնական, պնդում են մասնագետները:
3. Ինչպես հարկն է, հանգստանալ
Ցանկալի է սովորել նաեւ լավ ու ճիշտ հանգստանալ: Ցանկալի է հանգստանալ սկսել ավելի շուտ, ոչ թե հունվարի 31-ի գիշերը (գուցե չարժե չափից շատ ինքներդ ձեզ հոգնեցնել ամանորյա ուտեստների պատրաստմամբ), իսկ հանգիստն ավարտել մի քիչ ավելի շուտ, քան սովորաբար, որպեսզի հունվարի 11-ին ավելի հեշտ լինի աշխատանքի վերադառնալը:
Ինչ վերաբերում է հանգստի որակին, ցանկալի է, որ ազատ օրերին անեք այն, ինչ իրոք ձեզ դուր է գալիս եւ հաճույք է պատճառում, ոչ թե այն, ինչ ընդունված է: