Ամուսինն օղու շշով հարվածել է կնոջ գլխին
SocietyԴեկտեմբերի 31-ին՝ ժամը 21.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1977թ. ծնված Քրիստինե Խ.-ն և հայտնել, որ ամուսինը խմող է և հարձակվել է իր վրա։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 21.00-ի սահմաններում, Քրիստինե Խ.-ի ամուսինը` 1975թ. ծնված Դավիթ Ա.-ն, իրենց տանը, կենցաղային հարցի շուրջ վիճաբանության ժամանակ, օղու շշով հարվածել է կնոջ գլխին` պատճառելով մարմնական վնասվածք։
Քրիստինե Խ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է քննություն: