Հաջողակ ամուսնությունների համար ԱՄՆ-ում 10 հազար դոլար կվճարեն
Lifestyle
Swanluv սրաթափի նախաձեռողները` ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքից, առաջարկել են նորապսակներին 10 հազար դոլար հատկացնել, որ նրանք հարսանիք անեն: Սակայն եթե ամուսնությունն ամուսնալուծությամբ է ավարտվում, զույգը պետք է վերադարձնի փողերը, այն էլ՝ տոկոսներով, հաղորդում է TCH-ը:
Ընկերությունը կստուգի նորապսակների հարաբերությունները և տոկոսադրույթ կնշանակի` կախված նրանց համատեղելիությունից: Ընկերության համահիմնադիր Սքոթ Էվին ասել է, որ եթե պարզվի, որ ապագ ամուսինները ընդհանուր քիչ բան ունեն, ապա տոկոսադրույքը շատ բարձր կլինի: Զույգերը, ովքեր երկար ու երջանիկ կապրեն ոչ մի կոպեկ չեն վերադարձնի, ուստի Swanluv-ի ֆինանսական հաջողությունը կախված է ամուսնալուծվածների վշտից: