«2016-ի առաջին ապուշներ». համացանցում քննադատել են Դուբայի վառվող երկնաքերի ֆոնին սելֆի արած զույգին (photo)
SocietyՍոցցանցերի օգտատերերի քննադատության թիրախում է հայտնվել զույգը, որը սելֆի է արել Դուբայում վառվող երկնաքերի ֆոնին, հայտնում է LifeNews-ը:
Դեկտեմբերի 31-ին Դուբայում հրդեհվել էր Address Downtown հյուրանոցի շենքը։ Դրա ֆոնին լուսանկարված զույգը սելֆին հրապարակել էր «Շնորհավոր Ամանոր, սիրելի Դուբայ» կից գրությամբ։
Սոցցանցերում նրանց անվանել են «տարվա առաջին ապուշներ», «ամենաանհեթեթ սելֆիի հեղինակներ» և պահանջել հեռացնել լուսանկարը։
