Մարդու թքով կպարզեն սրտային անբավարարության առաջացման ռիսկը
LifestyleԹքի պարզ թեստը կարող է մոտ ժամանակներս փոխարինել սրտի հետ կապված խնդիրները պարզող արյան հետազոտությանը: Այդ թեստը հրաշալի կերպով ախտորոշում է սրտային անբավարարությունը: Ներկայումս ավստրալացի գիտնականները աշխատում են թեստի՝ տնային օգտագործման համար տարբերակի վրա, հայտնում է CTV News-ը:
Նոր թեստն առաջարկում է թքի միջոցով պարզել գալեկտին-3-ի առկայությունը: Դա սրտային անբավարարության հետ կապված սպիտակուց է: Որքան մեծ է սպիտակուցի կոնցենտրացիան, այնքան ավելի ծանր է մարդու վիճակը և այնքան ավելի բարձր է սրտային անբավարարության հետևանքով երիկամների վնասվելու ռիսկը:
Բժիշկների խոսքով՝ այդ թեստը ցուցված է ճարպակալություն, 2-րդ տիպի դիաբետ, բարձր ճնշում և ընտանիքում սրտի հետ կապված խնդիրների առկայության դեպքում: