Ոչ ադեկվատ չինացին փորձել է Կրեմլ ներթափանցել
SocietyՄոսկվայի կենտրոնում Կրեմլ ներթափանցելու փորձի ընթացքում ՉԺՀ քաղաքացի է ձերբակալվել:
Ինչպես տեղեկացնում է «Լենտան», օրինախախտը ոստիկանության աշխատակիցներին բացատրել է, որ ինքը Ռուսաստանի նախագահի նստավայրի տարածքում է ապրում: 1985-ին ծնված տղամարդը հունվարի 2-ին Մոսկվայի ժամանակով մոտ 20:30-ին Կրեմլ ներթափանցելու փորձ է արել: Նա ձերբակալվել է Սպասյան աշտարակի մոտ: Չինացուն հասցրել են ոստիկանության «Կիտայ-գորոդի» բաժանմունք, որտեղ նրան զննել է հոգեբույժը: Բժիշկը որոշում է կայացրել ՉԺՀ-ի քաղաքացուն հիվանդանոց տեղափոխելու մասին: