Որոնք են iPhone-ի օգտագործման 11 հիմնական սխալները
LifestyleHuffington Post-ի լրագրողները կազմել են iPhone-ի օգտագործման 11 սխալների ցուցակը՝ փոխանցում է ubr.ua-ն:
1.Երբեք չեք անջատում այն
iPhone-ը պետք է անջատել առնվազն շաբաթը մեկ անգամ, հակառակ դեպքում մարտկոցը շարքից շուտ դուրս կգա: Փորձագետների կարծիքով՝ մարտկոցը փչանում է, երբ չենք օգտագործում միացված iPhone-ը:
2. Wi-Fi-ը և Bluetooth-ը միշտ միացած եք պահում
Երբ iPhone-ի Wi-Fi-ը և Bluetooth-ը միացված են, սակայն չեն օգտագործվում, էներգիան ծախսվում է աննպատակ: Ավելի լավ է այն անջատել և միացնել միայն անհրաժեշտության դեպքում:
3. Նրանից օգտվում եք վատ եղանակին
iPhone-ը նախատեսված չէ ծայրահեղ ցածր և բարձր ջերմաստիճանների համար, այդ պատճառով հարկավոր չէ նրանից օգտվել դրսում, երբ -30 աստիճան է: Դրանից մարտկոցը սպառվում է և հեռախոսը կարող է կախվել:
4. Լիցքավորման եք թողնում գիշերը
Չնայած դա հարմար է, սակայն ամբողջովին լիցքավորվելուց հետո վնասակար է լիցքավորիչը չանջատեըլ: Մարտկոցը դրանից շուտ է փչանում և հեռախոսը արագ է լիցքաթափվում:
5.Մարտկոցը ամբողջովին լիցքավորում կամ լիցքաթափում եք
Լիթիումաիոնային մարտկոցները ամենից լավ աշխատում են 50-80% լիցքավորման դեպքում: Եթե մարտկոցը լրիվ լիցքաթափվում է, ապա նրա իոնները չեն կարողանում երկար ժամանակ լիցքերը պահել: Կարճ ընդմիջումներով մարտկոցը լիցքավորելու դեպքում հեռախոսը ավելի երկար է աշխատում:
6. Չեք օգտագործում Apple լիցքավորիչ
Apple լիցքավորիչները թանկ են, սակայն չարժե խնայել դրանց վրա: Մյուս բրենդների լիցքավորիչների օգտագործումը բացասաբար է ազդում հեռախոսի վրա: Որոշ տվյալներով՝ հնարավոր են նույնիսկ այրումներ և պայթյուններ:
7. Չեք մաքրում այն
Կեղտոտ iPhone-ի վրա ավելի շատ միկրոբ կա, քան զուգարաններում: Apple-ը խորհուրդ է տալիս iPhone-ը մաքրել առանց խավի փափուկ կտորով: Մի մոռացեք մաքրել նաև լիցքավորման պորտը: Դա կարելի է անել ատամմաքրիչի կամ որևէ սուր առարկայի օգնությամբ:
8. Զբոսնում եք հեռախոսը ձեռքին՝ ոչինչ չնկատելով
iPhone-ը գողերի համար ցանկալի իր է: Խոշոր քաղաքներում գողությունների մոտ 40%-ը բաժին է ընկել բջջային սարքերին: Այդ պատճառով հեռախոսով անհոգ զբոսնելը անվտանգ չէ:
9. Գաղտնաբառով այն չեք պաշտպանում
Գաղտնաբառը ամենահասարակ միջոցն է անձնական տվյալների պաշտպանության համար:
10. Բոլոր ծրագրերում հասանելի եք դարձնում ձեր գտնվելու վայրը
Uber և Maps ծրագրերին անհրաժեշտ է գտնվելու վայրի հասանելիությունը՝ ճիշտ աշխատելու համար: Անջատեք գեոլոկացիան բոլոր երկրորդական ծրագրերում: Մարտկոցը ձեզ շնորհակալություն կհայտնի:
11. Թույլ եք տալիս օգտագործելու Push ծանուցումը յուրաքանչյուր ծրագրում
Push ծանուցումը հեռախոսը պահում է միշտ պատրաստ վիճակում և պահանջում է մշտական միացում տվյալներին՝ լիցքաթափելով մարտկոցը: Երբ հեռախոսը ծանուցում է ստանում, էկրանը լուսավորվում է՝ լիցքաթափելով մարտկոցը: Այն նաև խանգարում է կենտրոնանալ: