Երեխայի սպասող կանադացին ընկերուհու ծննդաբերության օրը պարզել է, որ նա ամենևին էլ հղի չէ (լուսանկարներ)
LifestyleԱմիսներ շարունակ 5 երեխայի հայր դառնալ պատրաստվող կանադացին ընկերուհու ծննդաբերության օրը շոկ է ապրել. 34-րդ շաբաթում պարզվել է, որ նա ամենևին էլ հղի չէ, հայտնում է Huffington Post-ը:
Եվ ոչ միայն կանադացին, այլև՝ ամբողջ քաղաքը՝ Սեն Ժան սյուր Ռիշելյոն, որի բնակիչները նվիրատվություններ են կատարել «հղիության» ընթացքում:
Չորեքշաբթի օրը բժիշկները Փոլ Սերվանթ անունով տղամարդուն մի կողմ են տարել և հայտնել, որ նրա կողակիցը առհասարակ հղի չէ:
Սերվանթն ասել է, որ այդ լուրից հետո ինքն ասես տանուլ է տվել իր ամբողջ կյանքը:
Հետաքրքրական է, որ «հղիության» տարբեր փուլերում Սերվանթի ընկերուհին սպասվող երեխաների տարբեր քանակություն է նշել՝ մեկից մինչև հինգ:
Տեղացի բժիշկներն ասել են, որ կինը, հնարավոր է, այսպես կոչված ֆանտոմային հղիություն է տարել՝ մի վիճակ, երբ հղիության ֆիզիկական նշաններ են առկա, սակայն իրականում հղիություն՝ որպես այդպիսին, չկա:
Այժմ Սերվանթի ընկերուհու հետ աշխատում է նաև հոգեբանը:





