Երկու օր ինքն իր հետ մնացած քաղաքը կրկին թաղվեց առօրյա քաոսում ու կրկին կորցրեց ինքն իրեն. Նազենի Հովհաննիսյան
LifestyleՆազենի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ձյունը.... լցրեց մարդկանց փոխհարաբերությունների ու քաղաքային ասֆալտի ՓՈՍԵՐԸ,,,, մաքրեց, աղմկազատեց, ըմբոստացրեց, հետո խաղաղեցրեց, փոշուց զատեց իրականը։ Եվ իրեն զոհեց՝ տարրալուծվելով ցեխերի ու մաքրող մեքենաների աղմուկի մեջ, որը սովորական էր։ Իսկ ձյունը եկել էր շատ անսովոր ու ...անսովոր էր այդ ձյունը։
Երկու օր Ինքն իր հետ մնացած քաղաքը կրկին թաղվեց առօրյա քաոսում ու կրկին կորցրեց Ինքն իրեն։
Ես արտասովոր ու անսովոր ձյուն եմ ուզում։