«Մակդոնալդս»-ը, «Յահու»-ն, «Այ-Բի-Էմ»-ը և ևս 12 ընկերություն հայտնվել են «սև ցուցակում»
Society«Դը Ուոլ Սթրիթ Ջուրնալ»-ի վերլուծաբանների կարծիքով` «Մակդոնալդս», «Յահու», «Այ-Բի-Էմ», «Վոլցվագեն», «Պրոկտեր էնդ Գեմբլ» և մի քանի այլ ընկերություններ կարող են 2016 թվականին տուժել վերջին շրջանում իրականացված ներքին կազմակերպչական փոփոխությունների պատճառով,- գրում է Orer.am-ը:
Հիմնական խնդիրը, ըստ վերլուծաբանների, ընկերությունների ղեկավարների և ներդրողների միջև սպասվող բախումներն են, քանի որ գնալով աճում են վերջինների դժգոհությունները «սև ցուցակում» հայտնված ընկերությունների ղեկավարության կողմից վարվող տնտեսական քաղաքականությունից:
Ա.Գ.