Yerevan, 15.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հեքիաթային 48 հյուրանոց, ուր պետք է այցելել մահանալուց առաջ (լուսանկարներ)

Lifestyle

Լավ հյուրանոցը կարող է նպաստել ճանապարհորդության բարեհաջող ընթացքին կամ փչացնել ճանապարհորդությունը: Վատ հյուրանոցը, անգամ եթե ամենալավ վայրում տեղակայված լինի, կարող է մթագնել ճանապարհորդության վառ տպավորությունները: Այնինչ, անգամ ամենավատ վայրում տեղակայված լավ հյուրանոցը կարող է իսկական օազիս հանդիսանալ: Այնուամենայնիվ, Ձեր երազած հանգիստն անցկացնելու համար կանգ առեք լավագույն վայրերում տեղակայված լավագույն հյուրանոցներում: Այստեղ ներկայացված են 48 հեքիաթային հյուրանոցներ, որոնց մասին միայն երազել կարելի է:

 48  Լադերա հանգստավայր, Սենթ Լուսիա


Սա, հավանաբար, լավագույն վայրն է կարիբյան էքսկուրսիայի համար: Այստեղ համադրված են դիզայներական սքանչելի լուծումները, պերճանքը և կատարյալ դիրքը: Հյուրանոցում առաջարկվող հարմարություններից են սպան, մի շարք էքսկուրսիաները և լողալու ու ջրացատկի անհրաժեշտ բոլոր պայմանները:

 47  Մանթա հանգստավայր, Տանզանիա


Դիտելով Մանթա հանգստավայրի լուսանկարները՝ Ձեզ մոտ հավանաբար ցանկություն կառաջանա առաջիկա արձակուրդն անցկացնել Տանզանիայի Փեմբա կղզում:   

 46  Օսչեր ՔլիֆՇվեյցարիա


Սա ավելի շատ նման է ռեստորանի և իջևանատան, քան շքեղ հանգստավայրի: Օսչեր Քլիֆը կառուցվել է Էբենալփ քարափի մեջ: Սա լավագույն վայրն է, որտեղ կարելի է դադար առնել հյուսիսային Ալպեր ուղևորվելիս: Այստեղի հիասքանչ տեսարանները կգրավեն Ձեր ուշադրությունը, երբ ճանապարհորդելիս լինեք Շվեյցարիայի լեռներով: 

 45  Ջիրաֆ Մենոր (թարգմանաբար՝ ընձուղտի կալվածատուն), Քենիա


Այս լուսանկարները ֆոտոշոփի չեն ենթարկվել: Նայրոբիի արվարձաններից մեկում գտնվող այս հյուրանոցի տարածքում ընձուղտներ են շրջում: Այնպես որ, չզարմանաք, եթե նրանք Ձեզ ընկերակցեն նախաճաշի ժամանակ:   

 44  Կակսլաութանեն հյուրանոցՖինլանդիա


Եթե երբևէ չեք լսել այս վայրի մասին, Դուք հավանաբար շատ քիչ ժամանակ եք անցկացրել ինտերնետում: Դուք կարող եք վայելել ձյունապատ անտառների շքեղությունը և ձմեռայինբևեռափայլը՝ առանց Ձեր տաքուկ անկյունը լքելու: Այո, Կակսլաութանեն հյուրանոցում այդ ամենը հնարավոր է:

 43  Ուբուդի կախովի այգիներԲալի


Բուտիկ-հյուրանոցը, Այունգ կիրճի ջրավազանը, Փայանգան ջունգլիները և ճարտարապետական հիանալի լուծումներն անկրկնելի են դարձնում այս հանգստավայրը: Այստեղի ավազանը մրցանակակիր է բառի բուն իմաստով: Այն մի քանի տարբեր մրցանակներ է շահել:  

 42  Այսհոթել,  Շվեդիա


Այսհոթելը (թարգմանաբար՝ սառցե հյուրանոց) գտնվում է Յուկասյարվիում: Թեպետ հյուրանոցը տարվա մեջ միայն ձմռանն է հագեցած լինում «սառցե հարմարություններով», այստեղ ամռանը նույնպես կարելի է մի շարք հետաքրքիր զբաղմունքներ գտնել և հիանալի ժամանակ անցկացնել:

 41  Քոքոա Այլենդ, Մալդիվներ


Կղզիախմբի գլխավոր օդանավակայանից արագընթաց մոտորանավակով Քոքոա Այլենդ (թարգմանաբար՝ Կակաոյի կղզի) կարելի է հասնել ընդամենը 40 րոպեի ընթացքում: Ջրի հատակի ծովախութերն ուսումնասիրելն այնքան հետաքրքիր զբաղմունք է, որ դրանք տեսնելուց հետո ոչ մի հանգստացող այլևս չի մտահոգվի սպա մերսումների մասին:

 40  Լոիզաբա Սթար Բեդզ, Քենիա


Այս հյուրանոցի անունն անգլերենից թարգմանաբար նշանակում է Լոիզաբայի աստղային մահճակալներ: Բանն այն է, որ հյուրանոցի բացօթյա մահճակալները տեղադրված են աստղազարդ երկնքի տակ՝ Էվասո Նգիրո գետի մոտակայքում: Այս «աստղային» մահճակալներից յուրաքանչյուրը կիսով չափ ծածկի տակ է: Մուկկոկոտենի անունը կրող հատուկ անիվների շնորհիվ մահճակալը հնարավոր է դուրս քշել ծածկի տակից և հետ քշել ծածկի տակ: Քենիան հայտնի է բազմազան կենդանատեսակներով և վայրի գեղեցիկ բնությամբ, ուստի բացօթյա այս հանգստավայրում դուք կտեսնեք ապշեցուցիչ արարածների:

 39  Բուրջ ալ-ԱրաբԴուբայ


Բուրջ ալ-Արաբը աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից է: Հյուրանոցի կառուցման աշխատանքները սկսվել են 1994 թ.-ին և ավարտվել 1999-ին: Հյուրանոցում երկհարկանի  202 սենյակ կա: Սենյակներից ամենամեծը զբաղեցնում է 780 մ2: Հյուրանոցի բարձրությունը կազմում է 321 մետր: Մինչև 2008 թվականը Բուրջ ալ-Արաբը համարվել է Դուբայի ամենաբարձր հյուրանոցը, իսկ 2008-ին իր տեղը զիջել է Վարդերի աշտարակ հյուրանոցին:

 38  Թրիթհոթել, Շվեդիա


Այս բազմաոճ շվեդական հյուրանոցի համարների անուններն արդեն իսկ ամեն ինչ ասում են. Թռչնի բույն, Կապույտ կոն, ՉԹՕ, Ծառի սաունա, Ճպուռ և այլն: Հյուրանոցի ճարտարապետությունն ու հյուրանոցում մատուցվող ծառայությունների մակարդակը կգոհացնեն անգամ ամենաբծախնդիր այցելուներին: 

 37  Մարկես դը Ռիսկալ, Իսպանիա


Այս հյուրանոցը նախագծել է նշանավոր ճարտարապետ Ֆրենկ Գեհրին: Այն գտնվում է իսպանական հինավուրց Էլսիեգո քաղաքի սրտում: Հյուրանոցը հայտնի է իր բասկական խոհանոցով և բարձրաբերձ գրադարանով, որտեղից բացվում են Իսպանիայի սքանչելի տեսարանները:

 36  Դեդոն կղզու հանգստավայր, Ֆիլիպիններ


Այս հյուրանոցի ստեղծողները Դեդոն կղզին կատարյալ վայր են համարում դիզայներական փորձարկումների, ինչպես նաև հողագործության և շրջակա միջավայրի կայունության  հետ կապված փորձարկումների անցկացման համար:

 35  Փինդա ագարակ, Հարավային Աֆրիկա


Այս փոքրիկ ու շքեղ հյուրանոցը գտնվում է Հարավային Աֆրիկայի Քվազուլու-Նաթալ պրովինցիայում: Դժվար է ասել, թե որքանով է «հյուրանոց» բառը տեղին, քանի որ Փինդան նախատեսված է ընդամենը մեկ ընտանիքի համար: Շուրջբոլորը ոչ ոք չկա: Միայն դուք եք, անձնակազմի անդամները և վայրի բնությունը:     

 34  Էմիրեյթս ՓելեսԱբու Դաբի


Այս յոթաստղանի հյուրանոցը համարվում է աշխարհի երկրորդ ամենաթանկ հյուրանոցը: Այն պատկանում է Kempinski Group հյուրանոցների ցանցին:   

 33  Մալդիվյան հյուրանոց Կոնրադ


Այս հյուրանոցն աչքի է ընկնում իր բունգալոներով և ստորջրյա սենյակներով: Այստեղ հասնելու համար հարկ կլինի 30 րոպեի ճանապարհ կտրել ջրասավառնակով: Տեղ հասնելուն պես՝ Դուք կարող եք համտեսել 101 տեսակի պանիրներից և 20.000 տեսակի գինիներից: Այս ճաշկերույթն անցկացվում է կետաշնաձկների, դելֆինների և կրիաների ընկերակցությամբ:     

 32  Գշտադ, Շվեյցարիա


Շվեյցարիայի Գշտադ գյուղը Ալպերի լավագույն հանգստավայրերից է: Կատարյալ հանգստի համար այստեղ կան բոլոր հարմարությունները, իսկ պատշգամբից բացվող տեսարանները պարզապես սքանչելի են:

 31  Հոթել դե Գլասե (թարգմանաբար՝ սառցե հյուրանոց), Կանադա 


Հյուսիսային Ամերիկայի միակ սառցե հյուրանոցը տեղակայված է Քվեբեկում: Այն բացվել է 2001 թ.-ին: Այդ ժամանակից ի վեր ամեն տարի դեկտեմբերին այն վերանորոգվել է: Այս հյուրանոցի սառցե ստեղծագործություններն ընդամենը երեք ամսվա կյանք ունեն, և դրանք ամեն տարի տարբեր են: Հյուրանոցը հայտնի է իր մատուռով և բարով:

 30  Քարանձավային հյուրանոց ԳամիրաուԹուրքիա


Վերջերս վերանորոգված այս հյուրանոցը իբրև վանական պատսպարան շահագործվել է դեռևս Բյուզանդական կայսրության ժամանակաշրջանից ի վեր: Ուգրյուպ քաղաքի մոտակայքում գտնվող այս շինությունը դարեր շարունակ պատսպարանի դեր է կատարել: Հետագայում այն դարձել է հյուրանոց: Այն հանգամանքը, որ սա ոչ թե վերջերս կառուցված հյուրանոց է, այլ պատմական շինություն, ավելի շատ է գրավում զբոսաշրջիկների ուշադրությունը:

 29  ԿատիկիեսՀունաստան  


Կատիկիես հյուրանոցը գտնվում է Սանտորինիում: Այս կղզում գերիշխում են սպիտակ ու կապույտ գույները: Ամեն քայլափոխի հանգստացողների առջև բացվում են տեսարժան վայրեր: 

 28  Ռայավադի հանգստավայրԹաիլանդ


Սա Թաիլանդի ամենահայտնի հանգստավայրերից է: Այն հիշեցնում է ջունգլիներում մեկուսացած կղզի: Ցանկացած մարդ կերազեր հանգրվանել նման կղզում: Այնտեղ ծովափնյա քարանձավային ռեստորան կա, որտեղ արևի պայծառ շողերի ներքո կարող եք համեղ կերակրատեսակներ վայելել:

 27  Au Vieux Panier հյուրանոցՖրանսիա


Այս հյուրանոցը գտնվում է Մարսելի սրտում: Հյուրանոցի յուրաքանչյուր սենյակի դիզայնով զբաղվել են հանրաճանաչ գրաֆիկական դիզայներներ կամ նկարիչներ: Սենյակների ձևավորումն ամեն տարի փոխվում է: Հյուրանոցն ունի շուրջօրյա գրադարան, որտեղ կարող եք ողջ գիշեր ընթերցանությամբ զբաղվել և հանգստանալ:

 26  Նգորոնգորո խառնարանի օթևանՏանզանիա


Նգորոնգորոն մի արգելոց է, որտեղ բնակվում են մի շարք հազվագյուտ և վտանգված կենդանատեսակներ: TripAdvisor-ը Նգորոնգոն հռչակել է Տանզանիայի լավագույն հանգստավայրը:   

 25  Պանչորան օթևանԲալի


Այս հանգստավայրի դիզայները Լինդա Գարլանդն է: Նա նախագծի վրա աշխատել է դեռևս 70-ականներից ի վեր: Արվեստի գլուխգործոց հիշեցնող այս հանգստավայրը հայտնի է իր էկոայգով: Կլոր տարի այստեղ անցկացվում են մի շարք փառատոններ, սեմինարներ, բնապահպանական հետազոտություններ և այլ միջոցառումներ: 

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee