Ալլա Պուգաչովան Instagram-ում հաշիվ է բացել
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Ալլա Պուգաչովան Instagram-ում հաշիվ է բացել: Երգչուհին orfey75alla անվան տակ մի քանի լուսանկար է տեղադրել: 55 հազար բաժանորդների շրջանում ամենաբուռն քննարկման առարկան դարձել է առանց դիմահարդարման արած սելֆին:
Լուսանկարի տակ աստղը թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Մաքսիկը մեկնել է Կուրշավել: Ո՞ւր կարելի է մեկնել այս սեթեւեթ կեղծամով»:
Ալլա Պուգաչովայի դուստրը՝ Կրիստինա Օրբակայտեն, հաստատել է, որ դա իր մոր հաշիվն է եւ կեղծ չէ:

«Մայրս որոշել է գրանցվել Instagram-ում՝ @orfey75alla»,- գրել է նա իր էջում:
Երգչուհու էջում հայտնվել է ընտանեկան արխիվից լուսանկար, որտեղ նա բավական երիտասարդ է: