Մենդելեևի աղյուսակում 4 նոր տարր է ավելացել
SocietyՔիմիական տարրերի պարբերական աղյուսակում, որ հայտնի է Մենդելեևի աղյուսակ անվամբ, չորս նոր տարր են ավելացրել, գրում է bbc.com-ը:
Այդ չորս տարրերը բացահայտվել են դեռ չորս տարի առաջ, սակայն ժամանակ է պետք, որ փորձագետները վերստուգեին դրանց վերաբերյալ ստացված տեղեկությունները:
Համար 113, 115, 117 և 118 տարրերը դեռ անվանումներ չունեն: Գիտնականները դրանց ավելի ուշ անվանումներ կտան: Բոլոր չորս տարրերն էլ պատկանում են գերծանր տարրերի շարքին: