Հավով ապուրն իսկապես օգնում է մրսածության դեպքում. գիտնականներ
LifestyleՀավի արգանակը, լապշան կամ հավով այլ ապուր շատ ժողովուրդների մոտ համարվում է մրսածության դեմ արդյունավետ միջոց՝ հայտնում է kedem.ru-ն:
Հալի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականներն ապացուցել են, որ դա իսկապես այդպես է: Դեռ հայտնի չէ՝ հավով ապուրի որ բաղադրիչն ունի բուժիչ հատկություն, հնարավոր է՝ բաղադրիչները սինեգրիայի ազդեցություն են դրսևորում, երբ ընդհանուրը գերազանցում է առանձին մասերի գումարին:
Գիտականորեն ապացուցվել է, որ հավի արգանակով նոր եփված ապուրն ուտելուց հետո նվազում է լորձը թոքերում և քթըմպանում, լավանում է շնչառությունը, թթվածնի մատակարարումն ուղեղին, ինչի արդյունքում անցնում է գլխապտույտը, և մարդն իրեն ավելի առույգ է զգում:
Այդ ազդեցությունը մեծանում է, եթե ապուրն առատորեն համեմված է լինում համեմունքներով: Ապուրում պարունակվող կալցիումը հակաբորբոքային ազդեցություն ունի, իսկ հագենալն ու տաքանալը հավով ապուրից հետո հանգստացնում և օգնում են քնել, ինչն արագացնում է առողջացումը: