Samsung-ը շուտով կներկայացնի սառնարան-պլանշետ
LifestyleSamsung ընկերությունը հունվարի 6-ին Լաս Վեգասում կայանալիք սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսի բացմանը կներկայացնի CES 2016 խելացի սառնարան՝ պլանշետով: Այս մասին հաղորդում The Verge-ն:
Նորույթի սենսորային էկրանը կներբեռնվի դռան մեջ և սառնարանի սեփականատիրոջը թույլ կտա շատ հավելյալ գործառույթներ կիրառել: Մասնավորապես, խոսքը բաղադրատոմսեր որոնելու, օրացույցի և փոստի, անհրաժեշտ մթերքների գնման ցուցակ կազմելու և համացանցում գնումներ կատարելու մասին է:
Խելացի սառնարանը նաև կունենա ձայնային կառավարման գործառույթ: Դա է հաստատում սենսորի վրա բարձրախոսի նշանը:



