Նայա Ռիվիերան կրկնօրինակո՞ւմ է Քիմ Քարդաշյանին (լուսանկարներ)
LifestyleԱմերիկյան Glee հեռուստասերիալի աստղ Նայա Ռիվիերան տաղանդավոր է, գեղեցիկ, սակայն չենք կարող նրան չհամեմատել ամերիկյան շոու բիզնեսի մեկ այլ աստղի՝ Քիմ Քարդաշյանի հետ, գրում է Hufington Post-ը։
Նայա Ռիվիերայի հրապարակած Instagram-ի վերջին սելֆին ևս մեկ անգամ հիշեցնում է Քիմի մասին։ Նայան նկարում կրում է սև, կրծքավանդակը բաց զգեստ։ Այս գեղեցիկ զգեստը, սանրվածքը հիշեցնում են Քիմին, ում արդեն տեսել ենք այս տեսքով։


Հետևելով Քիմին, ով նշանված է ռեպեր Քայնե Վեսթի հետ, Ռիվիերան ևս պատրաստվում է նշանվել ռեպեր Big Sean-ի հետ։


Նայա Ռիվիերայի Instagram-ի մեկ այլ նկարի արդյունքում, որտեղ Նայան և նրա ընկերը ծովափում են, խոսակցություններ են տարածվել, որ Նայան մեծացրել է կրծքերը մոտ 3 անգամ։
