Ձնամաքրման հիմնական աշխատանքները կմեկնարկեն ձյան դադարից հետո. քաղաքապետարան
SocietyԻնչպես քիչ առաջ Orer.am-ին փոխանցեցին Երևանի քաղաքապետարանից՝ վերսկսված ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական փողոցներում իրականացվում են ճանապարհների աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ:
Համապատասխան բոլոր ծառայությունները ձյան դադարից անմիջապես հետո լայն թափով կմեկնարկեն տեղացած ձյան մաքրման և ձնահեռացման աշխատանքները:
Տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները վերահսկում են իրավիճակը: Ստեղծվող որոշ անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: