Բեյոնսեն պատրաստվում է ֆիլմ նկարահանել հսկայական հետույքով ստրկուհու մասին (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն մատդիր է ֆիլմ նկարահանել Սաարթի Բաարթմանի մասին` ստրկուհու, որին Եվրոպա են բերել Հարավային Աֆրիկայից XIX դարի սկզբին և հասարակությանն են ցուցադրել անբնական մեծ հետույքի պատճառով: Երգչուհին այդ աշխատանքների համար արդեն թիմ է հավաքել: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Նշվում է, որ Բեյոնսեն ծրագրում է գլխավոր դերը խաղալ: «Նա հուսահատորեն փորձում է հասնել այն բանին, որ Հոլիվուդում իրեն ընդունեն որպես լուրջ դերասանուհու»,- գրում է պարբերականը:
Երգչուհին դեռևս չի հաստատում այդ տեղեկությունը:
