Քայլի Ջենների բոյֆրենդ ռեփեր Tyga-ն բացատրել է 14-ամյա մոդելի հանդեպ իր հետաքրքրությունը
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Երեկ գրել էինք, որ Քարդաշյան ընտանիքում նոր սկանդալ է հասունանում: Փաստաբան Գլորիա Օլրեդը ուշադրություն է դարձրել վերջերս OK ամսագրում հրապարակված մի հոդվածի վրա: Պարբերականը մեջբերել էր 14-ամյա աղջկա խոսքերը, որը պնդում էր, թե Քիմ Քարդաշյանի կրտսեր քրոջ` Քայլի Ջենների սիրեցյալ ռեփեր Tyga-ն իրեն ակնարկներով հաղորդագրություններ է ուղարկել:

Ինչպես գրում է TMZ-ը, ռեփեր Tyga-ն որոշել է բացատրել իր հետաքրքրությունը 14-ամյա մոդել Մոլլի Օ’Մալիայի նկատմամբ: Երգիչը պնդում է, որ աղջկա հանդեպ հետաքրքրություն է դրսեւորել ոչ միայն վերջինիս երաժշտական տաղանդի պատճառով: Ռեփերի մենեջերը`Անտոնի Մարտինին, հայտնել է, որ ռեփերն առաջարկել է աղջկան աշխատել իր ապրանքանիշում: Իմիջիայլոց, մեկ այլ տեղեկություն էլ է բացահայտվել, ըստ որի, Մոլլին ամեն տեղ հայտարարում է, թե ինքը 17 տարեկան է:

Ռեփերն ու իր պրոդյուսերներն աղջկան հրավիրել են իրենց ստուդիա` լսումների, իսկ որոշ պարբերականներ դրանից բացասական պատմություն են սարքել: