Նավթադոլարների ասեղին նստած աշխարհը՝ ԻՊ-ի ձեռքում
AnalysisԳաղտնիք չէ, որ նոր «աշխարհաքաղաքական վերադասավորումներ» ասվածն իրականում բնական ռեսուրսների առևտրի շուկայում իշխող դիրք գրավելով է պայմանավոված: Սակայն նավթի ասեղի վրա նստած երկրները նույնիսկ իրենց ամենատխուր երազում անգամ չէին կարող պատկերացնել, թե աշխարհի բարեկեցությունը նավթի պաշարներով պայմանավորելը ուր կհասցնի իրենց երկրի տնտեսությունը կամ ում ձեռքին խաղալիք կդառնան: Միջազգային տնտեսական վերլուծաբանների կարծիքով՝ նավթի գինը համաշխարհային շուկայում նվազում է ոչ թե այն պատճառով, որ դրա պահանջարկն աշխարհում նվազել է, այլ որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իրականում վերածվել է նավթի վաճառքով զբաղվող այլընտրանքային աղբյուրի կամ այլ կերպ ասած՝ նավթի շուկայի հզոր խաղացողներից մեկը:
Փաստերի համադրումը թույլ է տալիս եզրակացնել, որ իրականում նավթի համաշխարհային գները սկսեցին սրնթաց նվազել, երբ ահաբեկչական խմբավորումների կողմից վաճառվող այլընտարքային նավթի գինը սև շուկայում 1 բարելի դիմաց հասավ 25 դոլարի: Եվ ստացվեց այնպես, որ ԻՊ-ն սկսեց ոչ միայն նավթի համաշխարհային գին «թելադրել», այլև դրանից աննախադեպ արդյունք ստանալ: Դեռ ավելին, նրանց հաջողվեց նաև այս կամ այն գերտերությանը սեփական խաղը պարտադրել, այսինքն՝ կարճ ժամանակ էր հարկավոր, որպեսզի պարզ դառնար, որ մուսուլմանական տաբեր ուղղությունների միջև կռիվ գցելու և բոլորից շահույթ ստանալու ԱՄՆ-ի այս սցենարը ոչ միայն լավ հաշվարկված չէր, այլև բումերանգի էֆեկտով կարող էր հարվածել սեփական երկրի անվտանգությանը: Ու այսօր արդեն ԱՄՆ-ին մնում է ոչ միայն հաշտվել այն մտքի հետ, որ ինքն այլևս ի վիճակի չէ իր ամերիկյան խաղերով ու բազմաշերտ սցենարներով աշխարհը խառնել, այլև անկարող է սեփական սցենարի հետևանքերի արդյունքները կառավարել: Իսկ նավթադոլարային հենքի վրա տնտեսություն կառուցած երկրների համար ստեղծված իրավիճակից պատվով դուրս գալը չնայած անհնարին չէ, բայց լի է նոր փորձություններով և անկանխատեսելի հետևանքներով, ինչին դեռևս լուռ հետևում է հզոր Չինաստանը:
Արմինե Գրիգորյան