Բեյոնսեն ուզում է ֆիլմ նկարել ստրկուհու մասին եւ խաղալ գլխավոր դերը
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Բեյոնսեն որոշել է ուժերը փորձարկել կինոարվեստում։ Ինչպես գրում է Daily Mail-ը, 34-ամյա երգչուհին մտադիր է ֆիլմ նկարել Սաարթի Բաարթմանի՝ հսկա հետույքով ստրկուհու մասին, որին 19-րդ դարի սկզբին Հարավային Աֆրիկայից բերել էին Եվրոպա եւ ցուցադրել հանրությանը ֆրիկ-շոուի ընթացքում։

Բեյոնսեն պատրաստվում էֆիլմում գլխավոր դեր խաղալ, նա արդեն թիմ է հավաքել իր նախագծի մշակման համար։
«Բեյոնսեն ցանկանում է, որ իրեն Հոլիվուդում լուրջ դերասանուհի համարեն»,- պատմել է մոտ կանգնած աղբյուրը։

Ուշագրավ է, որ ՀԱՀ իշխանությունները չեն աջակցում Բեյոնսեի գաղափարը։ Երկրի ղեկավարությունը կարծում է, թե երգչուհին արժանի չէ պատմելու Սաարթի Բաարթմանի պատմությունը։

Սաարթի Բաարթմանը կամ Սեւ Վեներան աֆրիկյան հոտենտոտների ցեղի էր։ Նրա անբնական մեծ հետույքը բացատրվում է ստեատոպիգիայով՝ երեւույթով, որի դեպքում օրգանիզմի ամբողջ ճարպը հավաքվում է հետույքում։ Բաարթմանին նրա կամքին հակառակ ցուցադրում էին հանդիսատեսին, մշտապես ուսումնասիրում։ ՀԱՀ-ում նրա պատվին մի քանի օբյեկտներ են անվանակոչել։