Ձյան մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել
SocietyՀունվարի 6-ին, ժամը 09.55-ին տեղեկություն է ստացվել, որ Ապարան-Նիգավան ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. վարորդին և ուղևորներին մոտակա քաղաք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրեջ-փրկարարները «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և 3 ուղևորի տեղափոխել են Ապարան քաղաք:
***
Հունվարի 6-ին, ժամը 08.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի սկզբնամասում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: