Ինչու չպետք է հացը բացառել սննդակարգից
LifestyleShabat.am-ը գրում է.
Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ՝ շատերը, մտածելով իրենց կազմվածքի մասին, սննդակարգից բացառում են հացը։ Սակայն պարզվել է, որ հացից հրաժարվողներն իրենց զրկում են սրտի համար կարևոր միկրոտարրերից։ Այդ մասին հայտարարել են իսպանացի գիտնականները, որոնք վերլուծության են ենթարկել հացի օրական կիրառման արդյունավետությունը 275 տարեց մարդկանց դեպքում, որոնք ունեն սրտանոթային հիվանդություններ։
Բոլոր նրանք, ովքեր հաց կերել են ամեն օր, ունեցել են ինսուլինի ավելի ցածր մակարդակ, ինչը նվազեցրել է դիաբետի, ինչպես նաև սրտային հիվանդությունների առաջացման ու զարգացման ռիսկը։