Առատ ձյան պատճառով ոստիկանությունը վարույթներ չի հարուցելու եւ վարչական տույժեր չի կիրառելու
SocietyՀայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2016 թվականի հունվարի 6-ը ներառյալ կատարված եւ Երեւան քաղաքի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներով հայտնաբերված իրավախախտումերի վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվելու եւ վարչական տույժեր չեն կիրառվելու:
Ոստիկանությունը հաշվի է առել, որ տեղացած առատ ձյան պատճառով Երեւան քաղաքի խաչմերուկներում իրավախախտումների մեծ մասն ուղղակիորեն կատարվել են այլընտրանք չունենալու պայմաններում։