Կիտրոնը՝ առողջության գրավական
LifestyleԵրեկոյան լվացեք 2 կիտրոն, կտրտեք բարակ օղակներով, լցրեք արծնապատ ամանի մեջ և վրան ավելացրեք 1,5-2 լ եռացրած ջուր: Դրեք կրակին, հասցրեք եռման աստիճանի, բայց մի՛ եռացրեք: Ծածկեք կափարիչով և սպասեք, մինչև հասնի 45-40°C-ի: Այժմ դրա մեջ կարելի է ավելացնել 3-4 ճաշի գդալ մեղր և լավ խառնել:
Մեկ բաժակ գոլ լիմոնադից պետք է խմել քնելուց առաջ: Դա կօգնի մաքրել լյարդը և հանգիստ քնել:
Առավոտյան նախաճաշից 30 րոպե առաջ պետք է խմել 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի:
Օրվա ընթացքում լիմոնադը պետք է խմել ուտելուց 1 ժամ անց: Դա կբարելավի մարսողությունը, երիկամների աշխատանքը: