Chanel-ը ներկայացրել է ոսկերչական զարդերի նոր հավաքածուն (լուսանկարներ)
LifestyleՖրանսիական հեղինակավոր Chanel նորաձևության տունը տոնական սեզոնին ուրախացրել է իր արտադրանքի երկրպագուներին` ներկայացնելով ոսկերչական իրերի Les Icones de Chanel հավաքածուն:
Ինչպես նշում է Tatler-ը, բրենդի հմուտ ոսկերիչները թանկարժեք նմուշները ստեղծելիս նախապատվությունը տվել են, դեղին, սպիտակ և վարդագույն ոսկիներին, ինչպես նաև բարձրակարգ ադամանդներին:
Նոր հավաքածուի թեմատիկան բավական բազմազան է` բազմագույն և նուրբ ծաղիկներից մինչև «հեռավոր ու սառը» երկնաքարեր:



