Արքայազն Ջորջի առաջին լուսանկարները մանկապարտեզից
Lifestyle1in.am-ը գրում է.
Հայտնվել են բրիտանացի արքայազն Ջորջի լուսանկարները մանկապարտեզ կատարած առաջին այցից։ Լուսանկարներն արել է նրա մայրը՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրին Միդլթոնը։
Հաղորդագրությունում նշվում է, որ 2 տարեկան Ջորջը չորեքշաբթի գնացել է Անգլիայի արևելքում գտնվող Նորֆոլկ կոմսության West Acre Montessori մանկապարտեզ։
Մանկապարտեզը գտնվում է Քեմբրիջի դքսի տանից ոչ հեռու։ Ջորջը մանկապարտեզ պետք է գնար միայն այն ժամանակ, երբ ընտանիքը գտնվեր Նորֆոլկում՝ հայտնում է BBC-ն։

