Հզոր ֆոտոնախագիծ. «Բացակայություն» (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Լուսանկարիչ Գուստավո Գերմանոն իր աշխատանքը նվիրել է Արգենտինայում և Բրազիլիայում ռազմական դիկտատուրայի տարիներին անհետ կորած մարդկանց:
Նա նորից նույն տեղում նկարել է 25 ընտանիքների, երկար տարիներ անց: Աչքի է ընկնում այն փաստը, որ յուրաքանչյուր նկար «որբացած է». Որոշ լուսանկարներում նույնիսկ բացակայում է ամբողջական ընտանիքը:
Յոթ տարվա ընթացքում անհետ կորել են ավելի քան 30 000 մարդ:
Ձեզ ենք ներկայացնում այդ ֆոտոշարքը, որը ցույց է տալիս, թե ինչպես է ժամանակը դաժանորեն և անվերադարձ փոխում ամեն ինչ:
























