Էստոնիայի բնակիչը վիճակախաղով 1 մլն եվրո է շահել
SocietyԷստոնիայի բնակիչը Viking Lotto միջազգային վիճակախաղի խաղարկության ժամանակ գուշակել է 6 հիմնական թվերը եւ շահել 1 մլն եվրո: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Postimees-ը: Տոմսը գնել էին համացանցով:
Խաղարկային 804 884.9 եվրոն կիսվել է 2 հաղթողների՝ էստոնացու եւ նորվեգացու միջեւ:
Էստոնիայում, սակայն, 2013թ. հունիսից գործում է այսպես կոչված Viking Lotto-ի երաշխիք, որի շնորհիվ ջեք փոթ շահած բնակիչը, անկախ գումարի չափից, ստանում է 1 մլն եվրո:
Հաղթողի անունները, համաձայն օրենքի, չեն հրապարակվում: