Մալիում գտնվել է Air Algerie կործանված ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»
International newsՄալիում գտնվել է Air Algerie ավիաընկերության կործանված ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»: Այդ մասին Մալիի մայրաքաղաք Բոմակոյում հաղորդել է երկրում կայունացման հարցերով ՄԱԿ-ի բազմապրոֆիլ համալիր առաքելության պաշտոնական ներկայացուցիչ Ռադհիա Աշուրին:
«Երկրորդ «սեւ արկղը» հայտնաբերվել է ողբերգության վայրում Գաո քաղաքից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Գոս քաղաքում գործող ՄԱԿ-ի փորձագետների կողմից» , ասել է Աշուրին, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես հաղորդվում է, «սեւ արկղը» ֆրնասիական զինվորներն են տեղափոխել Գաո քաղաք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Air Algerie-ը կորցրել է իր ինքնաթիռներից մեկի հետ կապը: Օդանավի հետ կապը դադարել է թռիչքից 50 րոպե անց:
Ավիաընկերությունում պարզաբանել են, որ ինքնաթիռի անձնակազմի միջեւ կապը խզվել է Մալիի հյուսիսային օդային տարածքում:
Ինքնաթիռն իրականացրել է Բուրկինա-Ֆասո-Ալժիր չվերթը: Ինքնաթիռի ուղեւորները 1,5 տասնյակ երկրների քաղաքացիներ են: Նրանք բոլորը զոհվել են: