Բազմաբնակարան շենքերի բնակարանների գները ԱՎԾ-ի վերջին տվյալներով
Economics2015թ-ի նոյեմբերին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 15 հազ. 945 գործարք: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակումից։ Նշենք, որ հոկտեմբեր ամսվա համեմատ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքները պակասել են 115-ով, իսկ 2014թ-ի նոյեմբերի համատ՝ 3 582-ով։
2015թ-ի հոկտեմբերին իրականացված գործարքների միայն 35.6%-ը գրանցվել են Երևանում, իսկ ամենաքիչ թվով գործարքները իրականացվել են Վայոց ձորում՝ 2.2%, այնուհետև Սյունիքում՝ 5.7% և
Տավուշում՝ 4.2%:
2014թ-ի նոյեմբերի համեմատ բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի գները 2015թ-ի նոյեմբերի բարձրացել են 100 դրամից մինչև 1200 դրամի չափով, անփոփոխ են մնացել միայն կենտրոնի բնակարանների 1 քմ-ի գինը, որը կազմում է 428 հազ. դրամ։
Իսկ 2015թ-ի հոկտեմբերի համեմատ գները բարձրացել են 50-ից 100 դրամի չափով, որոշ համայնքներում էլ գները մնացել են անփոփոխ։
Ներկայացվում են Երևանում հոկտեմբերին բազմաբնակարան շենքերի բնակարանների 1քմ-ի գները ըստ վարչական շրջանների.
Կենտրոն՝ 428 000 դրամ
Արաբկիր՝ 356 700 դրամ,
Քանաքեռ-Զեյթուն՝ 282 800 դրամ,
Նոր-Նորք՝ 253 600 դրամ
Ավան՝ 261 100 դրամ
Էրեբունի՝ 252 200 դրամ
Շենգավիթ՝ 257 350 դրամ
Դավթաշեն՝ 276 300 դրամ
Աջափնյակ՝ 250 400 դրամ
Մալաթիա-Սեբաստիա՝ 243 600 դրամ
Նուբարաշեն՝ 157 000 դրամ