Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ձմեռային արձակուրդները կերկարաձգվեն
SocietyՀաշվի առնելով, որ վերջին օրերին հանրապետությունում սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով հիվանդների մեծ մասը մինչև 18 տարեկան երեխաներն են և հիմք ընդունելով ՀՀ առողջապահության և կրթության և գիտության նախարարների միջնորդությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների, հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների ձմեռային արձակուրդները երկարաձգել մինչև հունվարի 18-ը:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ի պատասխան Առողջապահության նախարարության առաջարկի, հայտարարել էր, որ «հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, տեղեկացնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսումնական տարին կշարունակվի սույն թվականի հունվարի 18-ից»։