Յանուկովիչի որսորդական նստավայրը՝ հազարավոր եղջերուներ, այծյամներ և խիստ կանոններ (լուսանկարներ)
LifestyleՈւկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի ևս մեկ նստավայր՝ Սուխոլուչյե որսորդական կալվածքը, բաց է այցելուների համար։ Վերջին անգամ նախկին նախագահն այստեղ եղել է Ամանորից առաջ։ Հասարակ մահկանացուների համար կալվածքում հայտնվելը 2007-ից ի վեր անհասանելի է, գրում է segodnya.ua-ն։
Սուխոլուչյեի տարածքում կա առանձնատուն, սեփական նավահանգիստ, սեփական լճեր ձկնորսության համար, եկեղեցի, տիր և բաղնիք։ Անվտանգության աշխատակիցները պատմել են, որ այդտեղի բաղնիքից օգտվելու համար հյուրերը ժամանում էին նույնիսկ մոտորանավակներով։
Հրաձգության վարպետությունն այստեղ փորձել են նույնիսկ կենդանի թիրախների վրա։ Անմիջապես դարպասի մոտ վազվզում են եղնիկներ, կան նույնիսկ «Կարմիր գրքում» գրանցված տեսակներ։ Ինչպես նաև վարազներ, այծյամներ, մուֆլոններ, նապաստակներ և փասիաններ։





