Վանի Բերկրիի ջրվեժը հրաշք տեսք է ստացել նաեւ ձմռանը (ֆոտո)
Lifestylenews.am-ը գրում է.
Վերջին օրերին ցածր ջերմաստիճանի հետեւանքով սառել է նաեւ Վանի Բերկրիի ջրվեժի մի մասը։
Այս օրերին Բերկրիի ջրվեժ այցելող տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկները հիանում են ջրվեժի հրաշք տեսքով ու լուսանկարվում։
Բերկրիի ջրվեժը (ներկայում անվանվում է Մուրադիյե) գտնվում է Բերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ, անցնելով 65 կմ տարածություն եւ թափվում Վանա լիճը։ Բերկրիի ջրվեժը գտնվում է Վան քաղաքից 90 կմ հեռավորության վրա։



