Հնդկական օվկիանոսի վրա ստեղծել են հարսանեկան տաղավար (լուսանկարներ)
Lifestyle1in.am-ը գրում է.
Toneto.net-ի փոխանցմամբ` վերջերս Մալդիվյան կղզիներում բացվել է հարսանեկան տաղավար, որի շնորհիվ հատուկ ռոմանտիկ (և ունևոր) սիրահարները կարող են ամուսնանալ ծովային կրիաների ու ձկների շրջապատում՝ ծիածանի բոլոր գույների ներքո, ճոճվելով Հնդկական օվկիանոսի ալիքների վրա։
Հարսանեկան տաղավարը բացվել է Landaa Giraavaru շքեղ հանգստավայրում։ Այնտեղ կարելի է լողափից հասնել նավակով և միաժամանակ հիանալ ծովի տեսքով։ Տաղավարը նորապսակներից բացի՝ կարող է տեղավորել ևս 16 մարդու։







