Արագածոտնի մարզում ձյան մեջ արգելափակվել է 4 ավտոմեքենա
Society
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 8-ին` ժամը 09.45-ին, տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ՏԿԱԻՆ կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վարդաբլուր գյուղի խաչմերուկում արգելափակվել են 4 ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները (1 ուղևորով):