Աստրախանում վթարի է ենթարկվել ՄԻԳ-29 ինքնաթիռ
International newsԱստրախանի տարածքում վթարի ենթարկված ՄԻԳ-29-ի օդաչուն՝ փորձելով կանխել օդային աղետը, մահացել է: Ինքնաթիռն ընկել է Աստրախանից 30 կիլոմետր հեռավորության վրա, երբ իրականացնելիս է եղել պլանային ուսումնամարզական թռիչք:
Ինքնաթիռը ընկել է բնակելի տներից հեռու, տեղացի բնակիչները չեն տուժել: Հրդեհը, որն առաջացել է ինքնաթիռի անկման հետևանքով, մարվել է շուրջ 30 հրշեջի և 7 միավոր տեխնիկայի օգնությամբ: Դեպքի վայր է մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարարության խումբը:
Իսկ ահա Ռուսաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, ՌԴ հերոս գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարովը լրագրողներին հայտնել է, որ իրենք աշխատում են դեպքի բացահայտման ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ ավիավթարի պատճառը եղել է ավիացիոն տեխնիկայի խափանումը: