Քիքբոքսինգի չեմպիոնն իր 330.000 դոլարանոց Ferrari-ն «անգին» է դարձրել՝ պատելով ոսկու շերտով (լուսանկարներ)
LifestyleՏղամարդիկ լավ գիտեն, որ թանկարժեք ու արագընթաց սուպերքարերը մարդու սոցիալական կարգավիճակի լավագույն ապացույցն են, սակայն այն է՛լ ավելի ընդգծելու համար ոմանք պատրաստ են դիմել ծայրահեղությունների։
Ինչպես նշում է Daily Mail-ը, քիքբոքսինգի իրաքցի չեմպիոն Ռիյադ Ալ Ազաուին որոշել է է՛լ ավելի անգին դարձնել իր 330.000 դոլար արժողությամբ շքեղ Ferrari 458 Spider մեքենան, ու այն պատել է ոսկու շերտով։ Արդյունքում սուպերքարի գինն ավելացել է ևս 7.000 դոլարով։
Մարզիկն իր յուրահատուկ փոխադրամիջոցը կայանել է Լոնդոնի Քենսինգթոն շրջանում, որտեղ այն անմիջապես դարձել է անցորդների ուշադրության առարկան։ Հետաքրքրասերները շտապել են լուսանկարել ոսկեպատ Ferrari-ն ու տեղադրել նկարները համացանցում։
Աղբյուրը նշում է, որ Ալ Ազաուին 6 անգամ ճանաչվել է Իրաքի չեմպիոն, 2 անգամ՝ արաբական երկրների, ինչպես նաև Եվրոպայի և աշխարհի չեմպիոն։




