Դեռահասն սպանել է լավագույն ընկերուհուն՝ իրենց մերկ նկարները սոցիալական կայքում տարածելու համար (լուսանկարներ)
Lifestyle16-ամյա դեռահասն սպանել է իր լավագույն ընկերուհուն՝ իրենց մերկ նկարները Facebook սոցիալական կայքում տարածելու համար:
Կատաղած Էրանդի Էլիզաբեթ Գութիերեզը Անել Բաեզի մեջքին դանակի 65 հարված է հասցրել: Նա «Twitter»-ի՝ իր էջում ընկերուհուն գրել էր, որ նա պետք է երջանիկ լինի, եթե ապրի մինչև տարվա վերջ:
Սակայն Անելը նրա սպառնալիքները լուրջ չէր ընդունել և հրավիրել էր նրան իր տուն:
Խոհանոցից վերցնելով դանակը՝ Գութիերեզն սպանել է ընկերուհուն, որից հետո փորձել է մաքրել արյան հետքերը և փախել այնտեղից: Նա նույնիսկ գնացել է իր ընկերուհու հուղարկավորությանը, որտեղ ձերբակալվել է ոստիկանության կողմից:


